12:52  ,  19 օգոստոսի, 2019

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի «Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» առաջին հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից ժամը 12:00-20:00-ը:

«14.392 երկրպագու, մենք Ձեր աջակցության կարիքն ունենք: Միասին մենք կարող ենք»,- գրում է «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջը:

Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի չեմպիոնների հանդիպումը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 22-ին եւ կմեկնարկի 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով