12:24  +04,  19 օգոստոսի, 2019

«Մոնակոն» պատրաստ է 12 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Մաուրո Իկարդիին

«Մոնակոն» կփորձի ձեռք բերել Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին մինչեւ այս տրանսֆերային պատուհանի փակվելը։ Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 65 միլիոն եվրո, իսկ Իկարդիին պատրաստ է վճարել տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Football Italia-ն։

«Նապոլին» եւս Իկարդիի համար առաջարկել է 65 միլիոն եվր, սակայն կարող է վճարել 9,5 միլիոն եվրո աշխատավարձ։

Իկարդիի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Ռոման» ու «Յուվենտուսը»։

Անցած մրցաշրջանում Իկարդին «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ