09:05  ,  19 օգոստոսի, 2019

«Աթլետիկոյի» նորեկ Ժոաու Ֆելիշի տպավորիչ դրիբլինգը

Իսպանիայի առաջնության առաջին տուրում Մադրիդի «Աթլետիկոյի» նորեկ, 19-ամյա կիսապաշտպան Ժոաու Ֆելիշն աչքի է ընկել տպավորիչ դրիբլինգով։

Նա խաղադաշտի կենտրոնից հասել է մինչեւ «Խետաֆեի» տուգանային հրապարակ՝ թիկունքում թողնելով երեք մրցակիցներին եւ վաստակել է 11 մետրանոց, որը չի կարողացել արդյունավետ իրացնել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։

Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» հաղթել է 1։0 հաշվով Մորատայի գոլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում