Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն վիրահատվել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում բժիշկ Կրիստիան Ֆինկի ղեկավարությամբ։
23-ամյա ֆուտբոլիստը աջ ծնկի խաչաձեւ կապանների պատռվածքը ստացել էր «Լիվերպուլի» հետ Անգլիայի Սուպերգավաթի խաղում։
«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ Սանեի վերադարձը խաղադաշտ սպասվում է փետրվարին կամ մարտին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում