01:54  ,  19 օգոստոսի, 2019

Մորատայի գոլը հաղթանակ բերեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը խաղաց «Խետաֆեի» դեմ։

Արգենտինացի Դիեգո Սիմեոների գլխավորած թիմն առավելության հասավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի գոլի շնորհիվ։ Նա հնարավորություն ուներ դուբլ ձեւակերպել, սակայն չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, որը վաստակել էր «Աթլետիկոյի» 19-ամյա պորտուգալացի նորեկ, կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը։  

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Աթլետիկո» - «Խետաֆե»՝ 1։0 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 23

Չիրացրած 11մ՝ Ալվարո Մորատա, 56

Հեռացումներ

Ռենան Լոդի, 42, երկրորդ դեղին քարտ - Խորխե Մոլինա, 38

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով