01:17  ,  19 օգոստոսի, 2019

Դանի Ալվեսը հաղթական գոլ է խփել «Սան Պաուլոյում» նորամուտի խաղում

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը գոլի հեղինակ է դարձել «Սան Պաուլոյում» անցկացրած առաջին խաղում։

Բրազիլիայի առաջնության 15-րդ տուրում «Սան Պաուլոն» ընդունել է «Սեարային» եւ հաղթել է 36-ամյա նորեկ Դանի Ալվեսի գոլի շնորհիվ՝ 1։0։

Ալվեսն այս ամռանը հեռացավ ՊՍԺ-ից։ Նա անվճար տեղափոխվեց «Սան Պաուլո»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս