23:27  +04,  18 օգոստոսի, 2019

ՊՍԺ-ն Նեյմարի համար «Ռեալից» պահանջել է Վարանին եւ Վինիսիուսին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Մադրիդի «Ռեալի» հետ բանակցություններում բրազիլացի հարձակվող Նեյմարի դիմաց պահանջել է ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին եւ բրազիլացի հարձակվող Վինիսիուսին, հաղորդում է AS-ը։ Արքայական ակումբը մտադրություն չունի բաժանվել այս խաղացողներից եւ չի քննարկել այս տարբերակը։

27-ամյա Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ երկու ակումբները կշարունակեն բանակցությունները գործարքում Խամես Ռոդրիգեսի, Կեյլոր Նավասի, Իսկոյի եւ Քարիմ Բենզեմայի տրանսֆերները ներառելու հավանականությամբ։

Նեյմարի տեղափոխության համար ՊՍԺ-ի հետ շարունակում է բանակցել նաեւ «Բարսելոնայի» հետ, որը ցանկանում է վերադարձնել նախկին խաղացողին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ