22:55  ,  18 օգոստոսի, 2019

Պրիմերա․ «Սեւիլիան» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

«Սեւիլիան» հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի առաջնությունում։ Առաջին տուրում իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմը Բարսելոնայում մրցեց «Էսպանյոլի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը եւ իսպանացի հարձակվող Նոլիտոն գրավեցին «Էսպանյոլի» դարպասը։ Երկրորդ գոլի դրվագում Ռեգիլոնը կատարեց արդյունավետ փոխանցումը։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Էսպանյոլ» - «Սեւիլիա»՝ 0։2 (տեսանյութ)

Սերխիո Ռեգիլոն, 44, Նոլիտո, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում