21:21  +04,  18 օգոստոսի, 2019

«Չելսին» տանը չհաղթեց «Լեսթերին»

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Լեսթեր Սիթիին»։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ դաշտի տերերը բավարարվեցին մեկ միավորով։ Թիմերը փոխանակեցին մեկական գոլ՝ 1։1։

Հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացեց դաշտի տերերի 20-ամյա կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։ 67-րդ րոպեին հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը 22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ուիլֆրեդ Նդիդին։

«Լեսթերը» 2 միավորով 12-րդն է, «Չելսին» ունի 1 միավոր եւ 15-րդն է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Չելսի» - «Լեսթեր Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)

Մեյսոն Մաունթ, 7 - Օնինյե Նդիդի, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ