Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Խաչատրյանը եւ Սահակ Հովհաննիսյանը նվաճել են արծաթե մեդալներ։
67 կգ քաշային կարգի եզրափակիչում Շանթ Խաչատրյանը 1։6 հաշվով պարտվեց վրացի Գիորգի Շոթաձեին։
60 կգ քաշային կարգի եզրափակիչում Սահակ Հովհաննիսյանը 2։7 հաշվով պարտություն է կրել թուրք Քերեմ Քամալից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում