17:52  ,  18 օգոստոսի, 2019

Ղազախստանի առաջնություն․ Կամո Հովհաննիսյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 23-րդ տուրում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի եւ «Ժետիսուի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ «Ժետիսուն» հյուրընկալել է «Ակտոբեին» եւ առավելության հասել 5։0 հաշվով։

«Ակտոբեի» մեկնարկային կազմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։

«Ժետիսուն» 35 միավորով 5-րդ տեղում է։ «Ակտոբեն» վերջինն է՝ 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում