18:09  ,  18 օգոստոսի, 2019

Մոուրինյոն արտասվել է մարզչական աշխատանքը կարոտելու մասին խոսելիս

Արդեն ութ ամիս առանց մարզչական աշխատանքի մնացած պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն արտասվել է ֆուտբոլը կարոտելու մասին խոսելիս։

«Երբ սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով, զգացի, որ ներսումս մի լուրջ բան փոխվեց։ Այդ պահից դրանք կարեւոր բաներ էին ինձ համար։ Հիմա, երբ դա ընդհատվել է, ես ֆուտբոլը վայելելու փոխարեն, դա չեմ անում։ Ես կարոտում եմ ֆուտբոլը»,- ասել է Մոուրինյոն Gazzetta dello Sport-ին։

Մոուրինյոն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է 2018թ․ դեկտեմբերին եւ առայժմ որեւէ առաջատար ակումբից առաջարկ չի ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում