17:02  ,  18 օգոստոսի, 2019

Մեղուների պատճառով «Ֆորտալեզա» - «Ինտերասիոնալ» խաղի մեկնարկը հետաձգվել է

Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության 15-րդ տուրի «Ֆորտալեզա» - «Ինտերասիոնալ» հանդիպման մեկնարկը հետաձգվել է մեղուների պատճառով։

Միայն հրշեջների օգնությամբ է հնարավոր եղել անկյունային դրոշակներից  մեկի մոտից քշել բազմաթիվ մեղուների։

Հանդիպումն ավարտվել է «Ֆորտալեզայի» հաղթանակով՝ 1։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում