15:20  ,  18 օգոստոսի, 2019

Կազեմիրո․ Բեյլը պետք է խաղա «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն դրվատանքով է խոսել Արքայական թիմի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի մասին։

«Բեյլն օգնել է մեզ նվաճել տիտղոսներ, նա շատ բան է արել թիմի համար։ Գարեթը հարգում է թիմի բոլոր խաղացողներին։ Նա պետք է խաղա «Ռեալում»։ Բեյլը գերազանց ֆուտբոլիստ է եւ չափազանց կարեւոր է թիմի համար»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Բեյլը «Ռեալում» ստանում է ամենաբարձր աշխատավարձը՝ տարեկան 17 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում