14:15  ,  18 օգոստոսի, 2019

Կավանին կտեղափոխվի Բեքհեմի ակումբ

Ֆրանսիական ՊՍԺ-ի 32-ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին համաձայնության է հասել Մայամիի «Ինտերի» հետ եւ կարիերան ԱՄՆ-ում կշարունակի հաջորդ տարվանից։

2020թ․ հունիսին կավարտվի նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ եւ ազատ գործակալի կարգավիճակում կմիանա Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեւիդ Բեքհեմին ակումբին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Կավանին կկնքի երեք տարվա պայմանագիր։

«Ինտեր Մայամին» մրցելույթը ՄԼՍ-ում կսկսի 2020-ին՝ դառնալով հյուսիսամերիկյան լիգայի 25-րդ թիմը։

Կավանին ՊՍԺ է տեղափոխվել 2013թ․ ամռանն իտալական «Նապոլիից» 64,5 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English