01:27  ,  18 օգոստոսի, 2019

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյեր-Լագրավի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի առաջին տուրում սյս մրցաշարի անցած տարվա հաղթող, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ 25-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։

Օգոստոսի 18-ին անցկացվելիք երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կախաղա հոլանդացի Անիշ Գիրիի հետ, որն առաջին տուրում ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English