00:54  ,  18 օգոստոսի, 2019

Ֆավր. Արժանի հաղթանակ տարանք

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը Գերմանիայի առաջնության առաջին տուրի՝ «Աուգսբուրգի» հետ խաղից հետո իր գոհունակությունն է հայտնել «Բորուսիայի» ֆուտբոլիստներից:

«Հանդիպման հենց առաջին րոպեին «Աուգսբուրգը» գոլ խփեց, սակայն հպարտ եմ, որ իմ ֆուտբոլիստները կարողացան դուրս գալ այդ իրավիճակից և արագ պատասխան գոլը խփել: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և արժանի հաղթանակ տարանք: 

«Բորուսիան» օրեցօր կատարելագործվում է, սակայն մենք դեռ շատ աշխատելու տեղ ունենք»,- «Բորուսիայի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Ֆավրը:

Գերմանիայի առաջնության առաջին տուրում «Բորուսիան» 5:1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով