20:55  ,  17 օգոստոսի, 2019

«Ռեալը» հաղթեց Վիգոյում (տեսանյութ, ֆոտո)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում հաղթեց Վիգոյի «Սելտային»: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին Գարեթ Բեյլի փոխանցումից հետո բացեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: 61-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խփեց «Ռեալի» երկրորդ գոլը: Իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսն 80-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց «Սելտայի» դարպասը: 90-րդ րոպեին «Սելտային» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Իկեր Լոսադան:

56-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Սելտա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:3

Իկեր Լոսադա, 90 - Քարիմ Բենզեմա, 12, Տոնի Կրոս, 61, Լուկաս Վասկես, 80

Հեռացում

Լուկա Մոդրիչ, 56

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում