20:50  ,  17 օգոստոսի, 2019

«Գանձասարն» ու «Լոռին» ոչ-ոքի խաղացին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի երրորդ տուրում Կապանի «Գանձասարը» մրցեց «Լոռիի» հետ: Գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը:

29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Լոռիի» իսպանացի հարձակվող Խաբի Աուզմենդին: 57-րդ րոպեին «Գանձասարի» կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանն անկյունայինի խաղարկումից հետո հավասարեցրեց հաշիվը: 

Այժմ «Լոռին» 4 միավորով չորրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Գանձասարը» 2 միավորով՝ 8-րդը:

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

«Գանձասար» - «Լոռի»՝ 1:1

Էմիլ Եղիազարյան, 57, - Խաբի Աուզմենդի, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս