Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Սաութհեմփթոնին»: Անգլիայի փոխչեմպիոնը 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Սենթ-Մերի» ստադիոնում:
Առաջին խաղակեսի ավելացրած ժամանակի առաջին րոպեին «Լիվերպուլը» թիմի սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: 71-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կրկնապատկեց «Լիվերպուլի» առավելությունը, իսկ 83-րդ րոպեին «Սաութհեմփթոնի» անգլիացի հարձակվող Դենի Ինգսին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:
Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր
«Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 1:2
Դենի Ինգս, 83 - Սադիո Մանե, 45+1, Ռոբերտո Ֆիրմինյո, 71
#SM10 pic.twitter.com/NvhZtenNjX
— Liverpool FC (@LFC) August 17, 2019
Give the ball to Bobby and he will score pic.twitter.com/NzLyQKd7Cm
— Liverpool FC (@LFC) August 17, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում