19:22  +04,  17 օգոստոսի, 2019

«Բորուսիան» խոշոր հաշվով հաղթեց «Աուգսբուրգին» (տեսանյութ, ֆոտո)

Գերմանիայի առաջնության առաջին տուրում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում «Բորուսիան» ընդունեց «Աուգսբուրգին»: Շվեյցարացի Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:1 հաշվով:

Խաղի առաջին րոպեին «Աուգսբուրգի» գերմանացի հարձակվող Ֆլորիան Նիդերլեհները բացեց հանդիպման հաշիվը: 2 րոպե անց «Բորուսիայի» իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը հավասարեցրեց հաշիվը: 51-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն առաջ մղեց «Բորուսիային», այնուհետև՝ 57-րդ րոպեին, գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը խփեց դորտմունդյան ակումբի երրորդ գոլը: 59-րդ րոպեին Պակո Ալկասերը դուբլ ձևակերպեց, իսկ 82-րդ րոպեին գերմանացի հարձակվող Յուլիան Բրանդտը 5-րդ գնդակն ուղարկեց «Աուգսբուրգի» դարպասը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Աուգսբուրգ»՝ 5:1

Ալկասեր, 3, 59, Ջեյդոն Սանչո, 51, Մարկո Ռոյս, 57, Յուլիան Բրանդտ, 82 - Ֆլորիան Նիդերլեհները, 1

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ