19:05  ,  17 օգոստոսի, 2019

«Ալաշկերտը» կամային հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի երրորդ տուրում «Ալաշկերտը» համանուն ստադիոնում ընդունեց «Ուրարտուին»: 2:1 հաշվով հաղթանակ տարան տանտերերը:

Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց «Ուրարտուի» ֆուտբոլիստ Հակոբ Հակոբյանը: 22-րդ րոպեին Գուստավո Մերմենտինին խփեց պատասխան գոլն, իսկ 54-րդ րոպեին Նիկիտա Տանկովը, փոխարինման դուրս գալով, խփեց «Ալաշկերտի» հաղթական գոլը:

«Ալաշկերտն» այժմ 3 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ուրարտուն» 3 խաղից հետո 0 միավորով եզրափակում է աղյուսակը:

Հայաստանի առաջնություն, Բարձրագույն խումբ

«Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 2:1

Գուստավո Մերմենտինի, 22, Նիկիտա Տանկով, 54 - Հակոբ Հակոբյան, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում