22:46  ,  17 օգոստոսի, 2019

Վան Պերսի. «Արսենալում» ինձ հասկացրեցին, որ հեռանամ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին խոսել է 2012 թվականին Մանչեսթեր տեղափոխվելու որոշում ընդունելու դրդապատճառների մասին:

«Ես նոր պայմանագիր պետք է կնքեի «Արսենալի» հետ, քանի որ ավարտին էր մոտենում գործող պայմանագրիս ժամկետը: Մի քանի անգամ զրուցեցի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ և հասկացա, որ ակումբում ցանկանում են, որ ես հեռանամ: «Արսենալի» երկրպագուները դժգոհ էին իմ որոշումից, սակայն ես այլ ելք չունեի»,- Daily Mail-ի հաղորդմամբ՝ ասել է վան Պերսին:

Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստն «Արսենալում» հանդես է եկել 2004-2012 թվականներին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 2012-2015 թվականներին: Վան Պերսիի տեղափոխության դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 24 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում