20:09  ,  17 օգոստոսի, 2019

Հայտնի է Սուարեսի ապաքինման ժամկետը

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի առաջնության առաջին տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի 2 շաբաթ, հայտնում է Sport.es-ը:

Ուրուգվայցի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ սրունքի մկանային վնասվածք։ Նա փոխարինվել էր 37-րդ րոպեին։ Վնասվածքը ստացել էր ոչ խաղային դրվագում։

Հիշեցնենք, որ սրունքի մկանային վնասվածք ունի նաեւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը չմասնակցեց «Աթլետիկի» դեմ խաղին։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը Բիլբաոյում պարտվել է 0։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում