21:42  ,  17 օգոստոսի, 2019

Սանեն չի տեղափոխվի «Բավարիա»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի ձեռքբերման հնարավորության մասին:

«Սանեն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է, և ներկա պահին մենք հետաքրքրված չենք նրա տեղափոխությամբ: Սանեն վնասվածք է ստացել և երկար ժամանակ բացակայելու է խաղադաշտից: «Բավարիան» Սանեի տրանսֆերի ձեռքբերման փորձ կանի ձմռանը կամ հաջորդ ամառ»,- Bild-ի հաղորդմամբ՝ ասել է Ռումենիգեն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» համաձայնության է հասել Սանեի տեղափոխության հարցում, սակայն Անգլիայի Սուպերգավաթի՝ «Լիվերպուլի» հետ խաղում ֆուտբոլիստի ստացած ծանր վնասվածքը փոխել է մյունխենյան ակումբի ծրագրերը:

Լերոյ Սանեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում