17:23  ,  17 օգոստոսի, 2019

«Արսենալը» հաղթեց «Բարնլիին» (տեսանյութ, ֆոտո)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում ընդունեց «Բարնլիին»: Ունաի Էմերիի թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը: Ավստրիացի հարձակվող Էշլի Բարնսը 43-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ «Արսենալի» հաղթական գոլը 64-րդ րոպեին խփեց Գաբոնի ազգային հավաքականը ներկայացնող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր, խաղին չմասնակցեց։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Արսենալ» - «Բարնլի»՝ 2:1

Ալեքսանդր Լյակազեթ, 13, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 64 - Էշլի Բարնս, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում