Այս ամռանը Երեւանի «Ալաշկերտից» «Պրոլետեր» տեղափոխված Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը հեռացել է սերբական ակումբից անձնական, ընտանեկան պատճառներով, հայտնի դարձավ NEWS.am Sport-ի թղթակցին։
32-ամյա ֆուտբոլիստը Երեւանում է եւ կարիերան կշարունակի հայրենիքում։ Նա ունի մի քանի առաջարկներ։ Առաջիկա օրերին հայտնի կդառնա Արթուր Եդիգարյանի նոր ակումբը։
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում