16:49  ,  17 օգոստոսի, 2019

Իբրահիմովիչ․ Բոլորն ասում էին՝ ամեն ինչ ավարտված է, միայն բժիշկ Ֆուն ասաց՝ ոչ (ֆոտո)

«Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության  «Դալլասի» դեմ (2:0) խաղին ներկա եղած վիրաբույժ Ֆրեդի Ֆուի հետ։

Երկու տարի առաջ ծնկահոդի խաչաձեւ կապանների պատռվածքից հետո Իբրահիմովիչին վիրահատել էր Ֆրեդի Ֆուն։ 

Իբրահիմովիչը Թվիթերում լուսանկարներ է հրապարակել Ֆրեդի Ֆուի հետ հանդիպումից՝ գրառելով․

«Բոլորն ասում էին՝ ամեն ինչ ավարտված է, միայն բժիշկ Ֆուն ասաց՝ ոչ։ Շնորհակալություն»։

2017-ին Իբրահիմովիչը խաղադաշտ դուրս չեկավ ութ ամիս, այնուհետեւ տեղափոխվեց Լոս Անջելես։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս