15:14  ,  17 օգոստոսի, 2019

«Գանձասար-Կապանն» ունի նորեկ Բուրկինա Ֆասոյից

«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։ Ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել Բուրկինա Ֆասոն ներկայացնող Աբդուլ Կարիմ Զոկո Նիկիեմայի հետ։

26-ամյա ֆուտբոլիստը խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, հայտնում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը։

Նիկիեմայի նախորդ ակումբը եղել է Եթովպիան ներկայացնող «Սենթ Ջորջը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում