13:05  ,  17 օգոստոսի, 2019

Գոռ Երիցյանի 11-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանի մուտքը ամերիկյան ռինգ հաղթական էր, գրում է PunchBoxingArmenia-ն:

Կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթել է ամերիկացի Դերիոն Չեպմանին, որը երրորդ ռաունդում հուժկու հարվածաշարից հետո 2 անգամ հայտնվել է ռինգի հատակին։ 

5-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկը հրաժարվել է շարունակել մենամարտը:

Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում