Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանի մուտքը ամերիկյան ռինգ հաղթական էր, գրում է PunchBoxingArmenia-ն:
Կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթել է ամերիկացի Դերիոն Չեպմանին, որը երրորդ ռաունդում հուժկու հարվածաշարից հետո 2 անգամ հայտնվել է ռինգի հատակին։
5-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկը հրաժարվել է շարունակել մենամարտը:
Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում