12:40  ,  17 օգոստոսի, 2019

«Բավարիան» Կոուտինյոյի վարձակալության համար կվճարի 15-20 միլիոն եվրո

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մեկ տարվա վարձակալության համար կվճարի 15-20 միլիոն եվրո, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Հաջորդ ամռանը «Բավարիան» կունենա 27-ամյա խաղացողին 120 միլիոն եվրոյով ձեռք բերելու առաջնահերթային իրավունք։

Կոուտինյոն «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018թ․ հունվարին անգլիական «Լիվերպուլից» 145 միլիոն եվրոյով։ 76 խաղում խփել է 21 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում