11:44  ,  17 օգոստոսի, 2019

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Մաքսիմ Վաշյե-Լագրավն է (ֆոտո)

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում օգոստոսի 17-ին կմեկնարկի շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարն աշխարհի առաջատար գրոսմայստերների մասնակցությամբ։

Այս մրցաշարի անցած տարվա հաղթող, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին տուրում կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի 5-րդ փուլն է։ Մրցանակային հիմնադրամը 325 հազար դոլար է։

Sinquefield Cup-ի վիճակահանության ժամանակ տեղի է ունեցել նաեւ Saint Louis Rapid & Blitz-ի պարգեւատրության արարողությունը։ Հաղթողի կոչումը երկրորդ անգամ նվաճել էր Լեւոն Արոնյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում