11:09  ,  17 օգոստոսի, 2019

«Մասթերս»․ Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը մրցեց ֆրանսիացի Լյուկա Պուիի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:2), 6:1 հաշվով։

Եզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կհանդիպի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ, որը քառորդ եզրափակիչում պարտության է մատնել ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին՝ 6։2, 6։1։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ֆրանսիացի Ռիշար Գասկեն եւ բելգիացի Դավիդ Գոֆենը։

Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 18-ին։ Ջոկովիչը պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում