10:46  ,  17 օգոստոսի, 2019

Արից Ադուրիսը կրկնեց Լիոնել Մեսիի ռեկորդը

Բիլբաոյի «Աթլետիկի» 38-ամյա հարձակվող Արից Ադուրիսը կրկնեց «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիի ռեկորդը՝ 15 մրցաշրջան անընդմեջ գոլ խփելով Իսպանիայի առաջնությունում։

Պրիմերայի առաջին տուրում «Աթլետիկն» ընդունեց չեմպիոն «Բարսելոնային» եւ առավելության հասավ Ադուրիսի միակ գոլի շնորհիվ՝ 1։0։

Առաջին գոլը Պրիմերայում Ադուրիսը խփել է 2005-2006 թվականների մրցաշրջանում։ Դրանից հետո նա բոլոր մրցաշրջաններում դարձել է գոլերի հեղինակ։ Պրիմերայի 430 խաղում Ադուրիսը խփել է 430 գոլ։

Մեսին կգերազանցի ռեկորդը, եթե գոլ խփի մեկնարկած մրցաշրջանում՝ 16 անընդմեջ։ Առաջին տուրում արգենտինացի հարձակվողը չէր խաղում վնասվածքի պատճառով։

Ադուրիսը Բասկերի երկրի հավաքականի անդամ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում