00:27  ,  17 օգոստոսի, 2019

Բունդեսլիգա․ «Բավարիան» չհաղթեց մեկնարկային խաղում (տեսանյութ, ֆոտո)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը մեկնարկեց «Բավարիա» - «Հերտա» խաղով։ Չեմպիոնի տիտղոսը պաշտպանող մյունխենյան թիմը խորվաթ Նիկո Կովաչի գլխավորությամբ չկարողացավ տանը հասնել հաղթանակի։

Գրանվցեց ոչ ոքի՝ 2։2։ «Բավարիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Երկրորդ տուրում «Բավարիան» կհյուրընկալվի Գելզենկիրխենի «Շալկեի» հետ։

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Բավարիա» - «Հերտա»՝ 2։2 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 24, 60, 11մ - Դոդի Լուկեբակիո, 36, Մարկո Գրուիչ, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս