23:08  ,  16 օգոստոսի, 2019

«Բարսելոնայից» հաստատել են Կոուտինյոյի առաջիկա տրանսֆերը «Բավարիա»

«Բարսելոնայի» ղեկավարներից Գիլյերմո Ամորը հաստատել է, որ թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն առաջիկայում կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա», հաղորդում է Marca-ն։ Սակայն կողմերը պայմանագիր դեռ չեն կքնել։ Սպսվում է, որ ֆուտբոլիստը գերմանական թիմում հանդես կգա մեկ տարվա վարձակալությամբ։

27-ամյա Կոուտինյոն բացակայում է «Բարսելոնայի» կազմից Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղում։

Կոուտինյոն 2018թ․ հունվարին էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա» 145 միլիոն եվրոյով։ 76 խաղում նա խփել է 21 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում