16:20  ,  16 օգոստոսի, 2019

«Ռեալը» հաստատեց. Ազարը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը վնասվածք է ստացել, հայտնում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը:

«Ռեալի» բժշկական կենտրոնում անցած հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ Ազարը վնասել է ձախ ազդրը: 

Բելգիացի հարձակվողը բաց կթողնի Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Սելտայի» հետ հանդիպումը:

«Սելտա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով