Լեգենդար ամերիկացի պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ, 53-ամյա Մայք Թայսոնը հայտարարել է, որ շարունակում է թմրանյութեր օգտագործել:
«Մարիխուանայի վրա ամսական ծախսում եմ շուրջ 40 հազար դոլար: Ամեն ամիս պահանջվում է մշակել մոտ 10 տոննա բույս»,- CNN-ի եթերում հայտարարել է Թայսոնը:
Հավելենք, որ Թայսոնը Կալիֆորնիայում զբաղվում է մարիխուանայի արտադրությամբ: Լեգենդար բռնցքամարտիկը մտադիր է մարիխուանայի վերամշակման գործարան հիմնել և թմրանյութը տարածել տարբեր նահանգներում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում