14:20  ,  16 օգոստոսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է ակումբի պահեստային համազգեստը (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» oգոստոսի 16-ին պաշտոնապես ներկայացրել է ակումբի պահեստային համազգեստը՝ նախատեսված 2019/2020 մրցաշրջանի համար:

«Նոր համազգեստի դիզայնը խորհրդանշում է 1909 թվականին Անգլիայի գավաթում ակումբի 1:0 հաշվով տարած հաղթանակը «Բրիստոլ Սիթիի» նկատմամբ: Սենդի Տերնբուլի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին գավաթը նվաճեց պատմության մեջ»,- ասված է անգլիական ակումբի պաշտոնական կայքում:

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր համազգեստը սև երանգի մեջ է:

Image result for Manchester united 1:0 Bristol City 1909

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում