12:39  ,  16 օգոստոսի, 2019

Պոգբայի եղբայր. «Ռեալը» պետք է պայքարի. Պոգբան ցանկանում է հեռանալ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հարազատ եղբայրը՝ Մաթիաս Պոգբան, El Chiringuito-ի եթերում հայտարարել է, որ իր եղբայրը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Պոգբան չի ցանկանում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն ստեղծված իրավիճակը շատ բարդ է: «Յունայթեդը» Պոգբայի դիմաց պահանջում է մի գումար, որը ոչ մի ակումբ չի վճարի: «Ռեալը» չպետք է հանձնվի, քանի որ իմ եղբայրը ցանկանում է հեռանալ»,- ասել է Մաթիաս Պոգբան:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոլ Պոգբայի հրաժարագինը սահմանել է 200 միլիոն եվրո:

Ֆրանսիացի կիսապաշտպանի ձեռքբերմամբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում