11:42  +04,  16 օգոստոսի, 2019

«Մոնակոն» բանակցում է Իկարդիի հետ

«Մոնակոն» ցանկանում է իրականացնել Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Իկարդիի տեղափոխությունը, հաղոդում է Soccer Link-ը:

Ակումբը ցանկանում է Իկարդիի ձեռքբերման համար պայքարում հաղթել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսին» և արգենտինացի հարձակվողին առաջարկել է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ: Կողմերը դեռևս համաձայնություն ձեռք չեն բերել:

Իկարդիի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը, սակայն ակումբի նորանշանակ գլխավոր Անտոնիո Կոնտեն անվստահություն է հայտնել 26-ամյա հարձակվողին:

Նախորդ մրցաշրջանում Իկարդին «Ինտերի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 17 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ