11:08  ,  16 օգոստոսի, 2019

ՊՍԺ-ի մարզական տնօրեն. Նեյմարն արել է սխալներ, որոնք չպետք է աներ

Ֆրանսիական ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն RMC Sport-ին տված հարցազրույցում անդրադարձել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի շուրջ ստեղծված իրավիճակին: 

«Նեյմարը մեծ որակներ ունեցող ֆուտբոլիստ է, որը հրաշալի խաղ է կարողանում ցուցադրել: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ նա արել է սխալներ, որ չպետք է աներ: Այդ պատճառով էլ դուք տեսաք, թե որքան զայրացած են մեր երկրպագուները: 

Այժմ մենք բանակցում ենք Նեյմարի տեղափոխության շուրջ, սակայն դեռևս ոչինչ հստակ չէ: Եթե մեր պահանջները չբավարարվեն, ապա Նեյմարը մնալու է ՊՍԺ-ում»,- ասել է Լեոնարդոն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի՝ «Նիմի» հետ խաղում ՊՍԺ-ի երկրպագուները տրիբունաներից հայհոյում էին Նեյմարին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում