10:49  ,  16 օգոստոսի, 2019

Բերբատովը նշել է, թե որքան գումարի դիմաց Պոգբան կտեղափոխվի «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դիմիտար Բերբատովը խոսել է Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Կարծում եմ, որ «Չելսիի» հետ տեղի ունեցած խաղում բոլորը տեսան, թե ինչու է Ուլե-Գունար Սուլշերն այդքան ցանկանում թիմում պահել Պոգբային: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, որը դեռ պետք է «Յունայթեդին»:

Եթե «Ռեալը» 200 միլիոն եվրո առաջարկի Պոգբայի դիմաց, ապա տեղափոխությունը տեղի կունենա, դա քննարկման ենթակա չէ, սակայն ես հույս ունեմ, որ Պոգբան ինքը ցանկություն կհայտնի մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»,- Բերբատովի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ Պոլ Պոգբան հայտարարել էր, որ երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում» և չի ցանկանում հեռանալ թիմից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում