09:38  ,  16 օգոստոսի, 2019

Տարխանով. Բախտներս չբերեց մրցակցի հարցում

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Մենք ծրագրել էինք դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ, սակայն բախտներս չբերեց մրցակցի հարցում: Մեզ բաժին հասավ Պրեմիեր լիգան ներկայացնող բավականին հզոր թիմ, որի գրեթե բոլոր ֆուտբոլիստները խաղում են իրենց հավաքականների կազմում: Այնուամենայնիվ, «Փյունիկը» կարողացավ հասնել մինչև երրորդ փուլ, ինչը ես լավ արդյունք եմ համարում:

Առաջին խաղակեսում մենք լավ էինք խաղում, սակայն երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց, և մրցակիցը կարողացավ օգտվել ստեղծած պահերից»,- ասել է ռուս մասնագետը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» «Վուլվերհեմփթոնի» հետ դիմակայությունում պարտվեց ընդհանուր 0:8 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում