00:34  ,  16 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Փյունիկը» պարտվեց նաեւ Անգլիայում

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց անգլիական «Վուլվերհեմփթոնին»։

Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։4 հաշվով՝ գոլերը բաց թողնելով երկրորդ խաղակեսում։

Երեւանում «Փյունիկը» նույնպես պարտվել էր 0։4 հաշվով։

Եվրոպայի լիգայում «Փյունիկը» երկրորդ տարին անընդմեջ կարողացավ հասնել որակավորման երրորդ փուլ։

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղ

«Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ»՝ 4։0 (առաջին խաղ՝ 4։0)

Պեդրու Նետու, 54, Մորգան Գիբս-Ուայթ, 58, Ռուբեն Վինագրե, 64, Դիոգու Ժոտա, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով