23:57  ,  15 օգոստոսի, 2019

Խաչանովին պարտված Կիրյոսը տուգանվեց 113 հազար դոլարով

Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը տուգանվել է 113 հազար դոլարով Ցինցինատիի «Մասթերս» մրցաշարի հանդիպման ժամանակ դրսեւորած ոչ մարզական վարքի համար։ Կիրյոսը 7:6 (7:3), 6:7 (4:7), 2:6 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Կիրյոսին նաեւ սպառնում է որակազրկում, հաղորդում է lequipe.fr-ն։

Նա վիճել էր մրցավարի հետ՝ նրան մեղադրելով գնդակի մատուցման համար ժամանակը ցույց տվող թայմերը շուտ միացնելու համար

Երկրորդ սեթից հետո Կիրյոսը նաեւ երկու ռակետ է կոտրել, ինչի համար տուգանվել էր մեկ միավորով։ Մրցախաղից հետո էլ նա անպատվել էր մրցավարին եւ թքել նրա ուղղությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում