22:44  ,  15 օգոստոսի, 2019

Մեսիի գերլարված մարզումն ավազի վրա

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին մարզվում է անհատական ծրագրով։ Արգենտինացի հարձակվողը վերականգնվում է սրունքի մկանային վնասվածքից հետո։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» օգոստոսի 16-ին կհյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին»։ Մեսին չի մասնակցի։

Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում