22:12  +04,  15 օգոստոսի, 2019

Վալվերդե․ Բարդ է խաղալ Բիլբաոյում, բայց կձգտենք լավ մեկնարկել

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լա Լիգայի առաջին տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ խաղից սպասումների մասին։

«Բարդ մեկնարկային խաղ է։ Մենք գիտենք՝ ինչպես է «Աթլետիկը» խաղում «Սան Մամես» ստադիոնում։ Բարդ է խաղալ Բիլբաոյում։ Մենք խաղացել ենք այնտեղ եւ գիտենք դա։

«Աթլետիկը» լավ նախապատրաստական փուլ է անցկացրել։ Բայց մենք ցանկանում ենք եւ կձգտենք լավ մեկնարկել, իսկ նպատակը երրորդ անգամ անընդմեջ չեմպիոն դառնալն է»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Աթլետիկ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ