20:45  ,  15 օգոստոսի, 2019

Կարեն Խաչանով․ Նիկ Կիրյոսը գլխի հետ կապված խնդիրներ ունի

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ցինցինատիի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում ավստրալացի Նիկ Կիրյոսին հաղթելուց հետո մրցակցի մասին խոսել է հեգնանքով։

Հանդիպման ժամանակ Կիրյոսը հաճախ է վիճել մրցավարի հետ եւ բղավել նրա ուղղությամբ։ Խաչանովը հաղթել է 6:7(4), 7:6(3), 6:2 հաշվով։

«Կիրյոսը տաղանդավոր թենիսիստ է, բայց նա հաստատ խնդիրներ ունի գլխի հետ կապված։ Ինձ համար շատ բարդ հանդիպում էր եւ ուրախ եմ, որ կարողացա հաղթել»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Sportbox-ը։

Քառորդ եզրափակիչում հայ մարզիկի մրցակիցը կլինի ֆրանսիացի Լյուկա Պուին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում